Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Օգոստոս

Ինդոնեզիայի նախագահը պաշտոնապես առաջարկեց երկրի մայրաքաղաքը տեղափոխել Կալիմանտան կղզի


ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն օգոստոսի 16-ին խորհրդարանի առջեւ հանդես Է եկել պետության մայրաքաղաքը Ջակարտայից Կալիմանտան կղզի (Բոռնեո) տեղափոխելու պաշտոնական առաջարկությամբ: Այդ մասին, նա հայտարարել Է հանդիսավոր ելույթի ժամանակ, որը նվիրված Էր հանրապետության անկախության 74-րդ տարեդարձին: Նրա խոսքը մեջբերել Է Reuters գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես ձեզանից թույլտվություն եմ խնդրում ազգային մայրաքաղաքը տեղափոխել Կալիմանտան (կղզի)»,-ասել Է Վիդոդոն:
Նախագահը հավաքվածներին հավաստիացրել Է, որ նոր մայրաքաղաքը ոչ միայն կդառնա ազգային ինքնատիպության խորհրդանիշը, այլեւ կցուցադրի Ինդոնեզիայի ժողովրդի առաջընթացը տնտեսական հավասարության եւ արդարության հասնելու նրա ձգտման մեջ: Միեւնույն ժամանակ Ինդոնեզիայի ղեկավարն առայժմ հրաժարվել Է բացահայտել, թե հատկապես որ քաղաքը կդառնա հանրապետության մայրաքաղաքը:
Ինդոնեզիայի կառավարությունն օգոստոսի 2-ին հաստատել Է հանրապետության մայրաքաղաքը Ջակարտայից Կալիմանտան կղզի տեղափոխելու պլանը: Ինդոնեզիայի իշխանությունները մայրաքաղաքի տեղափոխման նախագիծը գնահատել են 32,5 մլրդ դոլար: Շինարարության սկիզբը պլանավորված Է 2021 թվականին:
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն ապրիլի վերջին առաջարկել Էր մայրաքաղաքը տեղափոխել Ջակարտայի հնացած ենթակառուցվածքի պատճառով: Uber ընկերության ուսումնասիրության համաձայն, այս քաղաքում ավտովարորդները տարեկան 22 օր անցկացնում են խցանումների մեջ, ինչը ամենաբարձր ցուցանիշն Է Ասիայում: Բացի այդ, Inrix ընկերության զեկույցի համաձայն, Ինդոնեզիայի ներկայիս մայրաքաղաքը 12-րդ տեղն Է զբաղեցնում աշխարհի առավել ծանրաբեռնված մեգապոլիսների վարկանիշում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ