Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Համահայկական խաղերի մեդալների հաշվարկի առաջատարը մնում է Երևանի թիմը  

Համահայկական խաղերի մեդալների հաշվարկի առաջատարը մնում է Երևանի թիմը

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը շարունակում է մնալ Երևանի թիմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի թիմն ունի 110 մեդալ` 49 ոսկե, 31 արծաթե և 30 բրոնզե: Երկրորդ տեղում 27 մեդալով Գյումրին է` 10 ոսկե, 10 արծաթե և 7 բրոնզե: Եռյակը եզրափակում է Էջմիածնի թիմը` 20 մեդալ` 8 ոսկե, 7 արծաթե և 5 բրոնզե մեդալ:

7-րդ համահայկական ամառային խաղերին այս տարի մասնակցում է մոտ 5000 մարզիկ՝ աշխարհի 35 երկրի մոտ 160 քաղաքից: Խաղերի մի քանի մարզաձևեր անցկացվեցին Ստեփանակերտում, Մարտակերտում և Ասկերանում, իսկ հիմնական պայքարը ծավալվում է Երևանում: Ամենամեծ թվով պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից է, որը ներառում է 14 քաղաք՝ 368 մարզիկով։ Այս տարի մասնակցում է 3 նոր երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրաքը և Չեխիան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]