Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի պատժամիջոցները գրեթե 1 մլրդ դոլարով ավելացրել են ռուսական նավթընկերությունների եկամուտները

ԱՄՆ-ի պատժամիջոցները գրեթե 1 մլրդ դոլարով ավելացրել են ռուսական նավթընկերությունների եկամուտները

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի եւ Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները հանգեցրել են ռուսական անմշակ նավթի մակնիշի պահանջարկի մեծացման՝ ավելացնելով ՌԴ-ի նավթ արտահանողների եկամուտները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Bloomberg-ը: Գործակալության տվյալներով՝ Ռուսաստանի նավթընկերություններն առնվազն 905 միլիոն դոլարի չափով լրացուցիչ եկամուտ են ստացել 2018 թվականի նոյեմբերից մինչեւ 2019 թվականի հուլիսն ընկած ժամանակամիջոցում:

«Հաշվարկը հիմնված Է Brent-ի նկատմամբ Urals մակնիշի սպրեդի տարբերության վրա՝ հնգամյա ժամանակաշրջանի միջին ցուցանիշի համեմատությամբ»,- պարզաբանում Է գործակալությունը: Ինչպես նշված Է հաղորդագրության մեջ, ամերիկյան պատժամիջոցները մեծացրել են ռուսական նավթի պահանջակը ՕՊԷՔ-ի երկրների եւ նրանց գործընկերների հանույթի կրճատման ֆոնին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]