Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Օգոստոս

«Արարատ-Արմենիա»-«Դյուդելանժ» խաղի տոմսերը վաճառքում կլինեն հաջորդ շաբաթ  


ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի «Արարատ-Արմենիա»-«Ֆ91 Դյուդելանժ» խաղի տոմսերը վաճառքում կլինեն գալիք շաբաթից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում «Արարատ-Արմենիա»-ն մրցելու է Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆ91 Դյուդելանժ» թիմի հետ: Առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 22-ին ժամը 19:00-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Տոմսերի գները. արևմտյան  տրիբունա՝ 2000 դրամ, արևելյան՝ 1000 դրամ,  հյուսիսային, հարավային՝ 500 դրամ:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ