Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ֆրանսիացի «Սարդ-մարդը» հաշտության կոչով դրոշ Է ամրացրել Հոնկոնգի երկնաքերի վրա. AFP

Ֆրանսիացի «Սարդ-մարդը» հաշտության կոչով դրոշ Է ամրացրել Հոնկոնգի երկնաքերի վրա. AFP


ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի ժայռամագլցող Ալեն Ռոբերը, որը ժողովրդի մեջ ստացել Է «Սարդ-մարդ» մականունը, Հոնկոնգի երկնաքերներից մեկի վրա ամրացրել Է դրոշ՝ յուրատեսակ կոչ Չինաստանին եւ Հատուկ վարչական շրջանին հաշտվելու բողոքի ակցիաների ֆոնին, որոնք սկսվել են Պեկինի պայմաններով արտահանձնման մասին օրենքն ընդունելու Հոնկոնգի իշխանությունների մտադրությունից դժգոհության պատճառով: Օգոստոսի 16-ին այդ մասին հաղորդել Է Agence France-Presse (AFP) գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գործակալության զետեղած կադրերում երեւում Է, թե ինչպես Է ալպինիստի վառ հանդերձանքով տղամարդը ամրացնում պաստառը, որի վերին մասում պատկերված են Չինաստանի եւ Հոնկոնգի դրոշները, իսկ դրանց տակ՝ խորհրդանշական ձեռքսեղմում, ինչն իրենից ներկայացնում Է հաշտության կոչ Հատուկ վարչական շրջանում Չինաստանի քաղաքականության դեմ մի քանի ամիս չհանդարտվող բողոքներից հետո:
Երկնաքերը, որի ճակատամասին Ռոբերն ամրացրել Է իր դրոշը, պատկանում Է հայտնի բարեգործ եւ Ասիայի ամենաազդեցիկ գործարարներից մեկին՝ հոնկոնգցի մագնատ Լի Կա Շինին, նշել Է Bloomberg գործակալությունը:
Գործակալության տեղեկատվությամբ՝ բիզնեսմենն ինքը, որը գործարար շրջաններում հայտնի Է Սուպերմեն մականունով, տեղի թերթերում հրապարակել Է մի շարք հայարարություններ, որոնցում բողոքների դադարեցման կոչ Է արել քաղաքացիներին: «Սիրեցե՛ք Հոնկոնգը, սիրեցե՛ք Չինաստանը, սիրեցե՛ք ձեզ»,- ասված Է դրանցից մեկում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]