Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Օգոստոս

Թրամփն առաջարկել Է ԱՄՆ-ում հրաձգության խնդիրը լուծել հոգեբուժարանների կառուցմամբ

Թրամփն առաջարկել Է ԱՄՆ-ում հրաձգության խնդիրը լուծել հոգեբուժարանների կառուցմամբ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամբողջ երկրում նոր հոգեբուժական հիվանդանոցների կառուցումը կարող Է հաղթահարել ԱՄՆ-ում զենքի կիրառման հետ կապված բռնությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ատրճանակը չԷ, որ սեղմում Է հրահանը, այլ մարդը, որը բռնում Է ատրճանակը»,- ասել Է Թրամփը՝ ընտրողների առջեւ ելույթ ունենալով Նյու Հեմփշիրում կայացած հանրահավաքում: Նա խոստացել Է «լրջորեն մտածել» երկրում հոգեբուժարանների քանակի ավելացման մասին: Նրա կարծիքով՝ «հոգեպես անառողջ եւ վտանգավոր մարդկանց» անհրաժեշտ Է «հեռացնել փողոցներից», որպեսզի նրանց մասին հարկ չլինի «խիստ անհանգստանալու»: Ըստ որում Թրամփն ընտրողներին հավաստիացրել Է, որ միշտ կպաշտպանի երկրի քաղաքացիների ինքնապաշտպանության իրավունքը, որը երաշխավորված Է ԱՄՆ-ի Սահմանադրության Երկրորդ ուղղմամբ, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ