Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Օգոստոս

Բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը 11-րդ պրոֆեսիոնալ մենամարտը կանցկացնի ԱՄՆ-ում

Բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը 11-րդ պրոֆեսիոնալ մենամարտը կանցկացնի ԱՄՆ-ում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը օգոստոսի 17-ին  հերթական մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` WBO վարկածով աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն Գոռ Երիցյանը օգոստոսի 17-ին, կանցկացնի իր 11-րդ մենամարտը: ԱՄՆ-ի Բրբանք քաղաքում կայանալիք բռնցքամարտի երեկոյի ընթացքում Երիցյանը 8 ռաունդանոց մենամարտում ուժերը կչափի ամերիկացի Դերիոն Չեպմանի հետ: Մրցակիցը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 8 մենամարտ, որոնցից 3-ում հաղթել է:

Գոռ Երիցյանը հաղթել է իր անցկացրած բոլոր 10 մենամարտերում: 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ