Նեյմարը «Բարսելոնա»-ին պետք չէ. Ստոիչկով
21:59, 15 Օգոստոս 2019
ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Խրիստո Ստոիչկովը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի մասին, ով մոտ է կատալոնական ակումբ վերադառնալուն։
««Բարսելոնա»-ին Նեյմարը պետք չէ։ Նրանք ունեն Մեսսի, Սուարես, Գրիզման։ Ինչի՞ն է պետք Նեյմարը և ո՞ր դիրքում պետք է խաղա։
Բացի այդ, նա ռումբ կդառնա հանդերձարանում։ Նաև, «Բարսելոնա»-ն այդքան գումար չունի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ստոյիչկովի խոսքն է մեջբերում Univision-ը։
27-ամյա Նեյմարը կատալոնական ակումբում հանդես է եկել 2013-17 թթ․։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում