Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Օգոստոս

Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրում է Grace 1 տանկերը գողանալու մեջ


ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հակերային փորձը՝ գողանալ իրանական Grace 1 տանկերը, որն ավելի քան մեկ ամիս վերահսկողության տակ է վերցվել Ջիբրալթարում, ցույց է տալիս ամերիկյան իշխանությունների կողմից օրենքի անարգումը:       

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ավելի վաղ Gibraltar Chronicle-ը տեղեկացրել է, որ Ջիբրալթարի իշխանությունները բաց են թողել իրանական տանկերը, որը վերահսկողության տակ էր վերցվել հուլիսի սկզբին՝ ԵՄ-ի կողմից Սիրիայի նկատմամբ կիրառված պատժամիջոցների խախտման կասկածանքով:

Թերթն ընդգծել է, որ տանկերն ազատ արձակելու որոշումը կայացվել է մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ ԱՄՆ իշխանությունները խնդրել են Ջիբրալթարի իշխանություններին երկարաձգել տանկերի վերահսկողության ժամկետը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ