Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Արգենտինայի արտակարգ 
և լիազոր դեսպանի հետ
ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը բարձր է գնահատել դեսպանի՝ հայ-արգենտինական հարաբերությունների զարգացման ուղղությամբ կատարած աշխատանքը և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Արգենտինան բարեկամ երկիր է Հայաստանի համար, որի հետ առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն: Անդրադառնալով տնտեսական փոխգործակցությանը՝ վարչապետը  կարևորել է արգենտինական խոշոր ընկերություններից «Կորպորասիոն Ամերիկայի» ներկայացվածությունը ՀՀ տնտեսությունում և հավելել, որ Հայաստանը հետաքրքրված է առևտրատնտեսական կապերի հետագա խորացմամբ:

Հայաստանում Արգենտինայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին բարձր գնահատականի, արդյունավետ համագործակցության համար և նշել, որ իր համար մեծ պատիվ էր երկու երկրների հարաբերությունների զարգացման գործին ծառայությունը: Նրա խոսքով՝ Հայաստանի և Արգենտինայի միջև քաղաքական հարաբերությունները գերազանց են, և առկա է ներուժ ու փոխադարձ կամք՝ տնտեսական կապերը ևս շարունակաբար զարգացնելու համար:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հպարտանում է Արգենտինայի կենսունակ հայ համայնքով, որն ակտիվորեն ներգրավված է երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում և մեծ դեր ունի երկկողմ կապերի ամրապնդման գործում: Վարչապետը երախտագիտություն է հայտնել ԼՂ հակամարտության հարցում Արգենտինայի հավասարակշռված դիրքորոշման և Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ քայլերի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]