1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ և Չեխիայի համագործակցությունը շրջակա միջավայրի պահպանության ոլորտում կխորացվի նոր ծրագրերով

ՀՀ և Չեխիայի համագործակցությունը շրջակա միջավայրի պահպանության ոլորտում 
կխորացվի նոր ծրագրերով

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Չեխիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման շրջանում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում Հայաստանի և Չեխիայի կայուն համագործակցությունն էլ ավելի կխորացվի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարի և դեսպանի անդրանիկ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների բնապահպանական գերատեսչությունների և ենթակա կառույցների միջև արդեն գործող համագործակցության համաձայնագրերի կատարման ընթացքը, համատեղ նոր ծրագրեր նախաձեռնելու հեռանկարները, ինչպես նաև  բնապահպանական քաղաքականության՝ առկա փորձի փոխանակման մեխանիզմները։

Դեսպան Կոպեցկին պատրաստակամություն է հայտնել նպաստել բնապահպանության ոլորտում երկու պետությունների համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելուն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]