1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

A321-ի վթարային վայրԷջքից հետո օգնության Է դիմել 74 ուղեւոր

A321-ի վթարային վայրԷջքից հետո օգնության Է դիմել 74 ուղեւոր

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բժիշկներն օգնություն են ցույց տվել «Ուրալյան ավիագծեր» ավիաընկերության Airbus A321 ինքնաթիռի 74 ուղեւորների, որը վթարային վայրԷջք Է կատարել Մերձմոսկվայի Ռամենսկոյե շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են բժշկական ծառայություններում: «Բժշկական օգնության Է դիմել 74 մարդ, հիվանդանոցում մնում Է 1 տուժած»,-ասել Է աղբյուրը: A321 ինքնաթիռն օգոստոսի 15-ին կատարում Էր թիվ 178 չվերթը Ժուկովսկի – Սիմֆերոպոլ երթուղով:

«Ռոսավիացիայի» տվյալներով՝ օդանավում եղել են 226 ուղեւոր եւ անձնակազմի յոթ անդամ: Վերթիռի ժամանակ՝ թռիչքավայրԷջքային գոտուց պոկվելուց հետո, ինքնաթիռը բախվել Է որորների երամի, որոնց հայտնվելը շարժիչներում զգալի խանգարումների Է հանգեցրել դրանց աշխատանքում: Հանրանավը կոշտ վայրԷջք Է կատարել Մոսկվայի մարզի Ռամենսկոե քաղաքի դաշտում: Օգոստոսի 15-ին ավելի վաղ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հանձնարարել Է փաստաթղթեր պատրաստել ինքնաթիռի օդաչուներին պարգեւի ներկայացնելու վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]