Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վրաստանում ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը կրճատվել Է 35,5 տոկոսով

Վրաստանում ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը կրճատվել Է 35,5 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճշտված տվյալների համաձայն, 2018 թվականին Վրաստանում ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը կրճատվել Է 35,5 տոկոսով: Այդ մասին, ինչպես հայտնել Է «Գրուզիա Online»-ը, ճեպազրույցում հայտնել Է Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության գործադիր տնօրեն Գոգիթա Թոդրաձեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի կոնկրետ, նրա տեղեկատվության համաձայն, անցյալ տարի Վրաստանում իրականացված ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել Է 1 մլրդ 265 մլն 200 հազար, իսկ 2017 թվականին՝ 1 մլրդ 962 մլն 600 հազար ԱՄՆ-ի դոլար:
Գոգիթա Թոդրաձեն նշում Է օտարերկրյա ներդրումների կրճատման մի քանի պատճառ, մասնավորապես, մայրուղային գազատարի շինարարության ավարտումը, մի քանի ձեռնարկությունների անցումը Վրաստանի ռեզիդենտների սեփականությանը, ինչպես նաեւ պարտավորությունների կրճատումը ոչ ռեզիդենտ ուղղակի ներդրողների հանդեպ:
Հարկ Է նշել, որ 2018 թվականին գրանցված ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալն ավելի պակաս Է ինչպես 2017 թվականի ցուցանիշի, այնպես Էլ 2016, 2015 թվականների ցուցանիշների համեմատությամբ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]