Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Նախարարը չի բացառում հայոց պատմության վերջին 20 տարվա չներառումը դպրոցական դասագրքերում

Նախարարը չի բացառում հայոց պատմության վերջին 20 տարվա չներառումը 
դպրոցական դասագրքերում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց պատմության նորագույն շրջանի դպրոցական դասագրքերի բովանդակության վերաբերյալ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովը միասնական որոշում դեռ չունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ներկայում Հայոց պատմության դասագրքի բովանդակությունն է քննարկվում, շատ բարդ քննարկումներ են: Հանձնաժողովը չի կարողանում միասնական եզրակացության գալ: Որոշ մասնագետներ 180 աստիճանով այլ բաներ են գրում այդ նյութերում: Խնդիրներ կան և մարտի 1-ի, և ընտրությունների, և քաղաքական գնահատականների հետ կապված»,- ասաց նախարարը:

Արայիկ Հարությունյանը չմանրամասնեց, թե ինչ վիճելի ձևակերպումներ կան, քանի դեռ հանձնաժողովը եզրակացություն չի տվել: Այն հարցին, թե արդյոք դասագրքերը կհասցնեն տպագրվել մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը, նախարարը նշեց, որ հասցնելու խնդիր չկա:

«Խնդիր չկա հասցնելու, այն թեմաները, որոնք խնդրահարույց են, դրանք անցնում են տարվա երկրորդ կեսին: Կարող է այնպես լինել, որ ես թույլ չտամ նոր դասագրքի տպագրում, քանի դեռ հանձնաժողովը չի եկել որոշակի եզրակացության»,- նշեց Հարությունյանը:

ԿԳՄՍ նախարարը հավելեց նաև, որ կան երկրներ, որոնք իրենց պատմության վերջին 20-25 տարիների պատմությունը չեն ներառում դասագրքերի մեջ, և կարող է այնպես լինել, որ Հայաստանը կիրառի այդ փորձը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]