Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայտնի Է դարձել Մեծ Բրիտանիայի թագուհու պայուսակի պարունակությունը

Հայտնի Է դարձել Մեծ Բրիտանիայի թագուհու պայուսակի պարունակությունը
ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թագավորական կենսագիր Սալի Բեդել Սմիթը պատմել Է, թե Մեծ Բրիտանիայի թագուհին ինչ Է պահում իր պայուսակում: Նրա խոսքը մեջբերում Է The Sun-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գրողի խոսքով, թագուհին իր հետ միշտ վերցնում Է ակնոց՝ կարդալու համար, անանուխի սառնաշաքար, գրիչ, Clarins մակնիշի շրթներկ եւ փոքր հայելի: Ամեն անգամ ուտելուց հետո նա պայուսակից հանում Է շրթներկը՝ թարմացնելու շրթունքների գույնը: Կիրակի օրերին, երբ Եղիսաբեթն այցելում Է եկեղեցի, նա իր հետ մի քիչ կանխիկ փող Է վերցնում՝ հինգ կամ տասը ֆունտ ստեռլինգ թղթադրամներ՝ նվիրատվության համար: Թագավորական մեկ այլ փորձագետ՝ Ֆիլ Դամփերը, հայտնել Է, որ թագուհին նաեւ իր հետ վերցնում Է ընտանեկան լուսանկարներ, թերթերից վերցված խաչբառներ, օրագիր, հուշատետր եւ, հավանաբար, սմարթֆոն: Թագավորական պատմաբան Հյուգո Վիքերսի խոսքով՝ թագուհին նաեւ պայուսակն օգտագործում Է իր սպասավորին ազդանշաններ տալու համար: Այսպես, օրինակ, նա այն սեղանին Է դնում, երբ պատրաստվում Է գնալ, եւ այն ձեռքից ձեռք Է տեղափոխում, երբ ցանկանում Է ավարտել խոսակցությունը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]