Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մերձմոսկվայում կոշտ վայրԷջք կատարած ինքնաթիռի հայ ուղեւորը սելֆիներ Է արել անձնակազմի հետ

Մերձմոսկվայում կոշտ վայրԷջք կատարած ինքնաթիռի հայ ուղեւորը սելֆիներ Է արել 
անձնակազմի հետ

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձմոսկվայում կոշտ վայրԷջք կատարած ինքնաթիռի ուղեւորները բարեհաջող փայրԷջքից հետո սելֆիներ են արել անձնակազմի հետ: Այդ մասին վկայում են այն լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք ՌԻԱ Նովոստիին տրամադրել Է այդ չվերթի ուղեւոր Ստեփան Հակոբյանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հակոբյանը հասցրել Է ինքնաթիռից տարհանվելուց հետո սելֆիներ անել բորտուղեկցորդների հետ, ինչպես նաեւ տեսագրել Է վայրԷջքից հետո տեղի ունեցածը:

«Ուրալյան ավիագծեր» ավիաընկերության A321 ինքնաթիռն օգոստոսի 15-ին կատարում Էր թիվ 178 չվերթը Ժուկովսկի – Սիմֆերոպոլ երթուղով: «Ռոսավիացիայի» տվյալներով՝ օդանավում եղել են 226 ուղեւոր եւ անձնակազմի յոթ անդամ: Վերթիռի ժամանակ՝ թռիչքավայրԷջքային գոտուց պոկվելուց հետո, ինքնաթիռը բախվել Է որորների երամի, որոնց հայտնվելը շարժիչներում զգալի խանգարումների Է հանգեցրել դրանց աշխատանքում: Հանրանավը կոշտ վայրԷջք Է կատարել Մոսկվայի մարզի Ռամենսկոե քաղաքի դաշտում: Ընդամենն արտակարգ պատահարից հետո բժշկական օգնության Է դիմել 55 մարդ, տուժածների թվում կա 17 երեխա: ՌԴ-ի առողջապահության նախարարության տվյալներով՝ հոսպիտալացվել Է 23 մարդ, այդ թվում 9 երեխա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]