1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հոնկոնգը հայտարարել Է բնակչությանը 2,5 մլրդ դոլարի տնտեսական օժանդակության միջոցների մասին

Հոնկոնգը հայտարարել Է բնակչությանը 2,5 մլրդ դոլարի տնտեսական օժանդակության միջոցների մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնկոնգի կառավարությունը տնտեսության խթանման եւ բնակչության սոցիալական օժանդակության միջոցների 19,1 միլիարդ հոնկոնգյան դոլար (գրեթե 2,5 միլիարդ դոլար) ընդհանուր գումարի փաթեթ Է նախաձեռնել: Օգոստոսի 15-ին այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի այդ Հատուկ վարչական շրջանի ֆինանսական հարցերի քարտուղար (ֆինանսների նախարար) Փոլ Չանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա հորդորել Է այդ ծրագիրը չկապակցել ներկայիս սուր ներքաղաքական ճգնաժամի եւ բնակչության բողոքների հետ: Նորամուծությունը, նրա խոսքով՝ կապված Է Հոնկոնգի տնտեսական աճի տեմպերի դանդաղման հեռանկարի հետ: Նախարարը հայտնել Է, որ 2019 թվականի երրորդ եռամսյակում կարող Է ռեցեսիա դիտվել, իսկ տարվա արդյունքներով տեղական համախառն ներքին արդյունքի աճի կանխատեսումը 2 – 3 տոկոսից իջեցվել Է մինչեւ 0 – 1 տոկոսի մակարդակ: Չանն ընդգծել Է, որ իրադրությունը խոստանում Է լինել վատթարագույնը 2009 թվականից ի վեր, երբ գլոբալ ֆինանսական ճգնաժամի բուռն շրջանն Էր: Այդ ֆոնին ընդունվել Է որոշում բնակչության օժանդակման ընդգրկուն միջոցների մասին: Խոսքը վերաբերում Է հարկային բեռի նվազեցմանը, դպրոցականների համար 2,5 հազարական հոնկոնգյան դոլարի (319 դոլարի) չափով լրահատկացումների, յուրաքանչյուր ընտանիքի Էլեկտրականության համար 2 հազար հոնկոնգյան դոլարի (255 դոլարի) վճարմանը, չունեւորների, թոշակառուների, փոքր եւ միջին գործարարության ներկայացուցիչների, տնտեսության մի շարք ճյուղերի օժանդակությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]