1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գործադիրն ազատ տնտեսական գոտում գործելու թույլտվություն տվեց ՏՏ ոլորտի ընկերությանը

Գործադիրն ազատ տնտեսական գոտում գործելու թույլտվություն տվեց ՏՏ ոլորտի 
ընկերությանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը «Էկոս» ազատ տնտեսական գոտու տարածքում 5 տարի ժամկետով շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալելու թույլտվություն տրամադրեց «Օրիոն գրուպ» փակ բաժնետիրական ընկերությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հարցն օգոստոսի 15-ին ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Նախագծով առաջարկվում է թույլատրել «Օրիոն գրուպ» ՓԲԸ-ին «Էկոս» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալել 5 տարի ժամկետով: Կազմակերպությունը նախատեսում է ազատ տնտեսական գոտու տարածքում գործունեություն ծավալել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ինչը հնարավորություն կտա ընկերությանը՝ ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը: Ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումների ծավալը կկազմի շուրջ 200 հազար ԱՄՆ դոլար»,- ասաց նախարարը:

5 տարվա  ընթացքում կստեղծվի 50 նոր աշխատատեղ` օպերացիոն անձնակազմի համար` մոտ 140 000 դրամ և ղեկավար անձնակազմի համար` մոտ 250 000 դրամ միջին աշխատավարձով: Ընկերությունն ազատ տնտեսական գոտում ունենալու է մոտ 16,8 քմ արտադրական տարածք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]