Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Օգոստոս

Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանին


ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն օգոստոսի 15-ին ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան  Բեդրիխ Կոպեցկիին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը ողջունել է դեսպանին Արդարադատության նախարարությունում և հույս հայտնել, որ իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հայ-չեխական սերտ համագործակցության համատեքստում կարևորել 2019 թվականի մայիսին Չեխիայի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը: 

Նախարարը դեսպանի հետ զրույցում նշել է, որ Հայաստանը ներկայում դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում, ինչին ի պատասխան դեսպան Կոպեցկին Չեխիայի արդարադատության նախարարության կողմից նշված գործընթացներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ