Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառավարությունը «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացրած նախագծի ընդունման անհրաժեշտություն չտեսավ

Կառավարությունը «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացրած նախագծի ընդունման 
անհրաժեշտություն չտեսավ

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը մերժեց Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օրինագծով առաջարկվում է սահմանել, որ կառավարության նիստում առանց քննարկման և զեկուցման քվեարկության կարգը չի կարող կիրառվել ԱԺ պատգամավորի կամ խմբակցության կողմից ներկայացվող օրենքի նախագծի նկատմամբ;

«Պատգամավորի կամ խմբակցության կողմից ներկայացված նախագծերի քննարկման ընթացքը սահմանող իրավական ակտերով սահմանված են այնպիսի ընթացակարգեր, որ օրենքի նախագիծը մինչև կառավարության նիստում քվեարկվելը բավական երկարատև գործընթաց է անցնում՝ քննարկվելով տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ նախարարական կոմիտեների նիստերում: Միաժամանակ բավարար երաշխիքներ են սահմանված ներկայացված նախագծի պատշաճ քննարկումն ապահովելու նպատակով, քանի որ, ի թիվս այլ հանգամանքների, կառավարության մեկ անդամի առարկության պայմաններում նախագիծը ենթակա է քննարկման», - ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նա հավելեց, որ բոլոր նախագծերի համար պարտադիր քննարկման ռեժիմ սահմանելը կարող է անհարկի ծանրաբեռնել կառավարության նիստը: Այսպիսով՝ կառավարությունը, ներկայացնելով մի շարք դիտարկումներ, գտնում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]