Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Facebook-ը նորացրել Է մասնավորության սարքաբերումները սոցցանցում ընկերություններ ստեղծողների համար

Facebook-ը նորացրել Է մասնավորության սարքաբերումները սոցցանցում ընկերություններ ստեղծողների համար

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook ընկերությունը նորացրել Է մասնավորության սարքաբերումները համանուն սոցիալական ցանցում խմբեր եւ ընկերություններ ստեղծողների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ընկերության ղեկավարության հայտարարության մեջ, որը հրապարակվել Է նրա պաշտոնական տեղեկատվական Էջում:

Այսպես, տարածված տվյալների համաձայն՝ մինչ այս պահը Facebook-ում խմբեր ստեղծողների համար մատչելի Էր երեք տարբերակի ընտրությունը՝ հանրամատչելի, փակ եւ գաղտնի: Հեղինակների կարծիքով՝ դա խառնաշփոթ Էր առաջացնում, քանի որ բոլորին չԷին հասկանալի տարբերություններն ընկերությունների վերջին երկու տիպերի միջեւ: Այդ առնչությամբ սոցիալական ցանցի ղեկավարությունում որոշել են, ըստ Էության, դրանց տարատեսակների թիվը կրճատել միչնեւ երկու՝ հանրամատչելի (public) եւ մասնավոր(private): Երկրորդ տիպի խմբեր ստեղծելիս օգտատերերին կառաջարկվի ընտրել երկու ենթատեսակներից՝ տեսանելի (visible) եւ թաքցված (hidden): Դրանք կտարբերվեն նրանով, որ առաջին տիպի խմբերը մատչելի կլինեն ցանցի բոլոր օգտատերերի կողմից որոնման համար, իսկ երկրորդ տիպի ընկերությունները կտեսնեն սոսկ դրանց մասնակիցները կամ նրանք, ում այդտեղ կհրավիրեն ստեղծողներն իրենք: Ըստ որում ո՛չ առաջին, ո՛չ Էլ երկրորդ դեպքում այդ խմբերին չանդամակցող օգտատերերը չեն կարողանա տեսնել ո՛չ մասնակիցների ցուցակը, ոչ Էլ նրանց հրապարակումները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]