Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հուլիսին վրացական գինու արտահանումը Ռուսաստան կրճատվել Է 27 տոկոսով

Հուլիսին վրացական գինու արտահանումը Ռուսաստան կրճատվել Է 27 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա հուլիսին Վրաստանը Ռուսաստան Է արտահանել ավելի քան 3,5 մլն շիշ գինի, ինչը 27 տոկոսով պակաս Է 2018 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Վրաստանի գինու ազգային գործակալության մամուլի ծառայության՝ օգոստոսի 15-ին տարածած հաղորդագրության մեջ:

«Մայիս ամսին Վրաստանը Ռուսաստան Է արտահանել ավելի քան 4,5 մլն շիշ գինի, հունիսին՝ ավելի քան՝ 4,2 միլիոն, իսկ հուլիսին գինու արտահանումը կրճատվել Է մինչեւ ավելի քան 3,5 մլն շիշ, ինչը 27 տոկոսով պակաս Է անցյալ տարվա հուլիսի արտահանման ցուցանիշի համեմատությամբ»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Գործակալության ղեկավար Լեւան Մեխուզլան օգոստոսի 15-ին հայտարարել Է, որ այս տարի գինու արտադրությամբ զբաղվող վրացական ընկերությունները կարող են նվազեցնել խաղողի գնումների ծավալը՝ զգուշանալով այն բանից, որ Ռուսաստանը հունիսի 20-21-ին Թբիլիսիում տեղի ունեցած հանրահավաքների պատճառով կարող Է պատժամիջոցներ սահմանել ալկոհոլային արտադրանքի այս տեսակի արտահանման վրա, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]