1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թեհրանում հայտարարել են, որ «Իրանի թշնամիները» պետք Է հնարավորինս շուտ հեռանան Պարսից ծոցից

Թեհրանում հայտարարել են, որ «Իրանի թշնամիները» պետք Է հնարավորինս շուտ հեռանան Պարսից ծոցից

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թշնամական ուժերը պետք Է հնարավորինս շուտ հեռանան Պարսից ծոցի տարածաշրջանից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 15-ին հայտարարել Է իրանական բանակի ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) հրամանատար, դերծովակալ Հոսեյն Խանզադին:

«Թշնամիները պետք Է հնարավորինս արագ հեռանան այդ տարածաշրջանից (Պարսից ծոց), այլապես նրանք ստիպված կլինեն նվաստացուցիչ կերպով նահանջել»,- Խանզադիի խոսքը մեջբերում Է ISNA գործակալությունը: Նա հավելել Է, որ «տարածաշրջանում թշնամիներն են՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Իսրայելը»: Նրա խոսքով՝ «երկերեսանիության եւ կեղծ բարեպաշտության ժամանակը Պարսից ծոցում եւ Օմանի նեղուցում անցել Է»:

«Այսօր տարածաշրջանի երկրները, ինչպես երբեք, գիտակցում են իրենց շահերը»,-հավելել Է ՌԾՈւ-ի հրամանատարը:

Իրադրությունը Պարսից ծոցի տարածաշրջանում սրվել Է այն բանից հետո, երբ հունիսի 13-ին Օմանի նեղուցում երկու լցանավերի վրա ենթադրյալ հարձակումից հետո տեղի ունեցան պայթյուններ եւ հրդեհներ: ԱՄՆ-ը միջադեպի պատասխանատվությունը դրեց Իրանի վրա, նրան պաշտպանեցին Մեծ Բրիտանիան եւ Սաուդյան Արաբիան: Թեհրանն այդ մեղադրանքները չի ընդունել: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հունիսի վերջին հայտարարել Է, որ Վաշինգտոնը կոալիցիա Է ստեղծում Պարսից ծոցի գոտում նավագնացության ազատությունն ապահովելու նպատակով:

Հուլիսի 23-ին պետքարտուղար Մայքլ Փոմպեոն առաջարկել Է կոալիցիայում ներգրավել տարբեր տարածաշրջանների պետությունների: Նախաձեռնությունը պաշտպանել Է Մեծ Բրիտանիան: Օգոստոսի 6-ին կոալիցիային մասնակցելու իր պատրաստակամությունը հաստատել Է Իսրայելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]