Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՔԿ-ն քրեական գործ է հարուցել Լոռիում սպանության փորձի դեպքի առթիվ

ՔԿ-ն քրեական գործ է հարուցել Լոռիում սպանության փորձի դեպքի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Վանաձորի 32-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախնական տվյալներով՝ Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազենով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է Վանաձոր քաղաքի՝ 1987թ. ծնված  բնակչի որովայնին՝ պատճառելով հրազենային վնասվածք, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով, որով նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ՝ 32-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող, առգրավվել են հիվանդանոց ընդունվելու պահին նրա հագին եղած հագուստները, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 7 կրակված պարկուճ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին: Առողջական վիճակից ելնելով՝ տուժողն ի վիճակի չի եղել մասնակցել քննչական գործողությունների:

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]