1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մենք կարող ենք ավելի լավ խաղալ. Յուրգեն Կլոպ  

Մենք կարող ենք ավելի լավ խաղալ. Յուրգեն Կլոպ

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի կարծիքով, իր թիմը կարող է առավել լավ խաղալ:

«Մենք կարող ենք ավելի լավ խաղալ և այդպես էլ անելու ենք: «Չելսի»-ի դեմ խաղում առաջնայինը ոչ թե առանձին ֆուտբոլիստներն էին, այլ հաղթանակը: Մենք գտել ենք հաջողության տանող ճանապարհը և գիտակցում ենք, որ ինչ-որ յուրահատուկ բանի ենք հասել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղից հետո ասել է Կլոպը:

Ստամբուլում կայացած Սուպերգավաթի եզրափակիչում մրցեցին անգլիական երկու ակումբ՝ «Լիվերպուլ»-ը և «Չելսի»-ն: Հանդիպման առաջին կեսի 36-րդ րոպեին «Չելսի»-ն Ժիրուի գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ: Երկրորդ կեսի մեկնարկին Մանեն հավասարեցրեց հաշիվը: Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: Լրացուցիչ ժամանակում թիմերը փոխանակեցին մեկական գոլ՝ 2:2: Ամեն ինչ որոշվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի շնորհիվ. առավել դիպուկ էին «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստները` 5:4:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]