Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իսպանիան պատրաստ Է ընդունելու միգրանտների մի մասին Proactiva Open Arms-ի նավից. El Pais

Իսպանիան պատրաստ Է ընդունելու միգրանտների մի մասին Proactiva Open Arms-ի նավից. El Pais

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի կառավարությունը պատրաստ Է ընդունելու միգրանտների մի մասին թագավորության Proactiva Open Arms ոչ կառավարական կազմակերպության (ՈԿԿ) նավից: Օգոստոսի 15-ին այդ մասին հայտնել Է El Pais թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թերթի տեղեկատվությամբ՝ թագավորության իշխանությունները կմասնակցեն անօրինական միգրանտների բաշխմանը, որոնց մի մասը նաեւ կարող են ընդունել Ֆրանսիան եւ Գերմանիան: Այս պահին նավում գտնվում Է 147 միգրանտ: Նրանց մեծ մասին Միջերկրական ծովում փրկել են երկու շաբաթ առաջ:

Օգոստոսի 14-ին La Repubblica թերթը հայտնել Է, որ Իտալիայի Լացիոյի մարզի տարածաշրջանային վարչական դատարանը Proactiva Open Arms-ի նավին թույլատրել Է մտնել երկրի տարածքային ջերեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]