Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի 13 նահանգներ Թրամփի վարչակազմին դատի են տվել միգրացիայի նոր կանոնների պատճառով. Reuters

ԱՄՆ-ի 13 նահանգներ Թրամփի վարչակազմին դատի են տվել միգրացիայի նոր կանոնների պատճառով. Reuters

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի տասներեք նահանգներ հայց են հարուցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ փորձելով արգելափակել Սպիտակ տան կողմից օգոստոսի 12-ին հայտարարված միգրացիայի նոր կանոնների ուժի մեջ մտնելը: Օգոստոսի 14-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Թրամփի վարչակազմի ելակետը պարզ Է. եթե դու հարուստ ես, ապա բարի գալուստ, իսկ եթե աղքատ՝ ապա ոչ,- հայտարարել Է Վաշինգտոնի նահանգի գլխավոր դատախազ Բոբ Ֆերգյուսոնը:- Այդ կանոնը հակաամերիկյան Է, հականերգաղթային եւ անօրինական»:

The Wall Street Journal թերթն ավելի վաղ պարզաբանել Է, որ նոր կանոններին համապատասխան, որոնք ԱՄՆ-ի վարչակազմը մտադիր Է կիրառել հոկտեմբերի կեսերից, գրին քարտը կարող Է մերժվել այն միգրանտներին, ովքեր կարող են օգտվել արտոնյալ Medicaid բժշկական ապահովագրությունից, մասնակցել մթերային կտրոնների ստացման եւ բնակարանի արտոնյալ գնման ծրագրերին:

Թերթի գնահատմամբ՝ Թրամփի նոր նախաձեռնությունն ամենավճռականն Է միգրացիոն համակարգում արմատական փոփոխություններ մտցնելու՝ մինչ օրս ձեռնարկված փորձերից: Հայցը հարուցվել Է Վաշինգտոնի, Վիրջինիայի, Դելավերի, Կոլորադոյի, Իլինոյսի, Մասաչուսեթսի, Մինեսոտայի, Միչիգանի, Մերիլենդի, Նեւադայի, Նյու Ջերսիի, Նյու Մեքսիկոյի եւ Ռոդ Այլենդի նահանգներից: Reuters-ը նշում Է, ուր այդ հայցը համանման Է օգոստոսի 13-ին Կալիֆոռնիայի Սան Ֆրանցիսկո քաղաքի եւ Սանտա Կլարայի օգրուգի իշխանությունների կողմից հարուցված հայցին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]