Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Քաղաքապետարանը չէր կարող նվիրել կառույց, որն իրեն չէր պատկանում. պարզաբանում քաղաքապետարանից

Քաղաքապետարանը չէր կարող նվիրել կառույց, որն իրեն չէր պատկանում. 
պարզաբանում քաղաքապետարանից

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետարանը չէր կարող ներդրողին նվիրել կառույց, որն իրեն չէր պատկանում:

 Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու քաղաքապետարանից։ Ըստ «Ֆրանկ Մյուլերի»-ի ղեկավար Վարդան Սրմաքեշի՝ օրերս լրագրողներին արած հայտարարության՝ ինքը երկու կառույց է պահանջել Գյումրու քաղաքապետարանից ներդրումային ծրագիրն իրականացնելու համար, սակայն քաղաքապետարանը տրամադրել էր միայն մեկը, ինչն էլ ներդրողին «ստիպել է» ծրագիր չիրականացնել: Խոսքը վերաբերում է Գյումրու «Բուլվարային»  թաղամասի երկու հանդիպակաց կառույցներին և հարակից տարածքին: «Ես երկու կառույցն էի ուզում ու հողամասը, որը պետք է դարձնեի արհեստների կենտրոն: Բայց, ցավոք, միայն մեկ շենքը տվեցին, իսկ իմ պայմանը երկու կառույցն էր ու այդ տարածքը: Իրենք չտվեցին, ես  հրաժարվեցի»,-նշեց Վարդան Սրմաքեշը:

Այս պնդմանն ի պատասխան, Գյումրու քաղաքապետարանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանին չպատկանող կառույցը չէր կարող քաղաքապետարանը նվիրել: «Նշված շենքերից մեկը համայնքապատկան էր, որը ավագանու որոշմամբ հատկացվել էր «Ֆրանկ Մյուլեր» ընկերությանը, իսկ մյուս շենքը՝ պետական սեփականություն, որի տրամադրելու իրավասություն համայնքապետարանը չունի: Պետական սեփականությունը համայնքը տրամադրել չի կարող»,-նշեց Գյումրի համայնքի ղեկավարի մամուլի  քարտուղար Սոնա Առաքելյանը:

Մեկ տարի առաջ Գյումրու ավագանին քաղաքի Գործարանային, 2/4 հասցեում  նախկին ռադիոգործարանի շենքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել էր «Ֆրանկ Մյուլեր» ընկերությանը, այդ հատվածում ներդրումային ծրագիր իրականացնելու ու արհեստագործական կենտրոն ստեղծելու համար: Սակայն այս տարի այդ շենքը նույն ավագանին որոշեց հանձնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ այն պատճառաբանությամբ, որ մեկ տարվա ընթացքում շենքի վրա  որևէ հիմնանորոգման աշխատանք չի իրականացվել: Ամիսներ առաջ Գործարանային փողոց, 2/4 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող շենքն արդեն տրվել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այդ շենքում 50 բնակարան կկառուցվի, ևս 50 բնակարան էլ նախատեսվում է արդեն Գործարանային փողոց, 2/6 հասցեում:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]