Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է «Արարատ-Արմենիա»-ին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է «Արարատ-Արմենիա»-ին

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումին՝ Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ դուրս գալու կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում գրել է. ««Արարատ-Արմենիա». կեցցե՚ք տղերք: Շնորհակալ եմ ֆուտբոլային աննախադեպ հաղթանակի համար: Հիշեցնեմ՝ Հայաստանի մեգանպատակներից մեկը, որ հրապարակեցի օգոստոսի 5-ին, Ստեփանակերտում. մինչեւ 2050 թվականը ֆուտբոլի Հայաստանի հավաքականը դարձնել Եվրոպայի եւ/կամ աշխարհի առաջնության մեդալակիր: Սկսում ենք հիմա»:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն պատասխան խաղում հյուրընկալվելով վրացական «Սաբուրթալո»-ին հաղթեց 0:2 հաշվով (առաջին խաղում «Արարատ-Արմենիա»-ին պարտվել էր 1:2 հաշվով: Երկու խաղերի ընդհանուր հաշիվը 2:3) և դուրս եկավ փլեյ-օֆֆ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]