Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ենգիբարյանի անվան մնջախաղի փառատոնն «Արմենպրես»-ին պարգևատրեց ոսկե մեդալով

Ենգիբարյանի անվան մնջախաղի փառատոնն «Արմենպրես»-ին պարգևատրեց ոսկե 
մեդալով

ԾԱՂԿԱՁՈՐ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունն արժանացավ Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի ոսկե մեդալի, որպես փառատոնի գլխավոր տեղեկատվական գործընկեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 14-ին, փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում ոսկե մեդալը գործակալության տնօրեն Արամ Անանյանին հանձնեց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, փառատոնի գլխավոր պրոդյուսեր Ժիրայր Դադասյանը։
«Չորրորդ տարին անընդմեջ մենք համատեղ իրականացնում ենք մնջախաղի փառատոնը միջազգայնացնելու աշխատանքը, և ես ուրախ եմ, որ աշխարհի փառատոնային քարտեզի վրա իր վառ տեղն ունի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը»,- ասաց Անանյանը։
Փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց «Ֆորմա» թատերախմբի «Վայ-վայ» ներկայացմամբ։ Այն մարդկանց կենդանի շփման բացակայության մասին է, որի հիմնական պատճառը համացանցն է։ Ներկայացման ավարտից հետո փառատոնի բոլոր 7 երկրների մասնակիցներն ու գործընկերներն արժանացան ոսկե մեդալների և այլ շնորհակալական պարգևների։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]