Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իջևան քաղաքի «Դանաղրան» կոչվող հանդամասում այրվել է խոտածածկույթ

Իջևան քաղաքի «Դանաղրան» կոչվող հանդամասում այրվել է խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Իջևան քաղաքի «Դանաղրան» կոչվող հանդամասում՝ անտառի տարածքում այրվել է խոտածածկ տարածք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «911» ծառայության օգոստոսի 14-ին, ժամը 14:18-ին տեղեկություն է հաղորդվել, որ տվյալ հատվածում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:48-ին, մարվել՝ 18:17-ին: Այրվել է մոտ 1.5 հա խոտածածկույթ և մացառուտ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսության» 6 աշխատակից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]