Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը ներկայացրել է ՔԿ նախագահի նորանշանակ տեղակալ Արսեն Այվազյանին

ՀՀ ՔԿ  նախագահ  Հայկ Գրիգորյանը ներկայացրել է  ՔԿ նախագահի նորանշանակ 
տեղակալ Արսեն Այվազյանին

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը օգոստոսի 14-ին կոլեգիայի անդամներին, ՔԿ ծառայողներին է ներկայացրել ՀՀ ՔԿ նախագահի նորանշանակ տեղակալ Արսեն Այվազյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ 14.08.19թ. N 1127-Ա որոշմամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել Արսեն Այվազյանը:

Շնորհավորելով նոր նշանակման կապակցությամբ` Հայկ Գրիգորյանը նշել է, որ Այվազյանն իր գործունեությամբ կնպաստի Քննչական կոմիտեի աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացմանը։

«Արսեն Այվազյանն օժտված է բարոյահոգեբանական որակական բարձր հատկանիշներով և մասնագիտական գիտելիքներով և  ունենալով քննչական աշխատանքի մեծ փորձառություն` կանի առավելագույնը՝ Կոմիտեի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար»,- ընդգծեց Հայկ Գրիգորյանը:

ՔԿ նախագահը ևս մեկ անգամ  շնորհավորեց Այվազյանին՝ մաղթելով արգասաբեր աշխատանք:

ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ նշելով, որ կանի ամեն հնարավոր բան՝ կոմիտեի աշխատանքի արդյունավետությանը նպաստելու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]