Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հնդկաստանում չդադարող ջրհեղեղների հետևանքով ավելի քան 270 մարդ է մահացել

Հնդկաստանում չդադարող ջրհեղեղների հետևանքով ավելի քան 270 մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում ավելի քան 270 մարդ է զոհվել վերջին երկու շաբաթում երկրի մեծ մասում չդադարող ջրհեղեղների հետևանքով, որոնք պայմանավորված են առատ մուսոնային անձրևներով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ» գործակալությանը, ավելի վաղ հաղորդվում էր տարերային աղետի 225 զոհի մասին:

Օդերևութաբանների կանխատեսումներով՝ առաջիկա օրերին ուժեղ անձրևները շարունակվելու են:

Տեղի հեռուստաալիքի տվյալներով՝ օգոստոսի սկզբից ի վեր Կերալա և Կարնատակա հարավային նահանգներում հորդառատ անձրևներն ու ջրհեղեղները 149 մարդու կյանք են խլել: Արևմտյան Մահարաշտրա և Գուջարաթ նահանգներում եղանակային պայմանների պատճառով զոհ է գնացել 80 մարդ: Ավելի քան 40 մարդ մահացել է կենտրոնական Մադհյա-Պրադեշ և երկրի հյուսիսում գտնվող Ուտարակխանդ նահանգներում:

Օդերևութաբանների կանխատեսումներով՝ առաջիկա օրերին ուժեղ անձրևները կշարունակվեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]