Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Ապրիլ

Հնդկաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին

Հնդկաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ 
նախարարի տեղակալին
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 14-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Կիշան Դան Դևալին (Kishan Dan Dewal)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ավետ Ադոնցը նրան հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ և վստահություն հայտնեց, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական հարաբերությունների առավել խորացման գործում:

Հնդկաստանի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար, շեշտեց, որ իր երկիրը մեծապես շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների առավել սերտացմամբ և համագործակցության զարգացմամբ քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում, և հավաստիացրեց, որ պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի այդ նպատակներն իրագործելու համար։

Հանդիպմանն Ավետ Ադոնցը և Կիշան Դան Դևալն անդրադարձ կատարեցին երկկողմ օրակարգային մի շարք հարցերի, կարևորեցին բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը, միջգերատեսչական խորհրդակցությունների անցկացումը, առևտրատնտեսական փոխգործակցության զարգացումը, մշակութային փոխանակումների ակտիվացումը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ