Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի հիփոթեքային պարտքը գերազանցել Է 2008 թվականի համաշխարհային ճգնաժամի ժամանակների ռեկորդը

ԱՄՆ-ի հիփոթեքային պարտքը գերազանցել Է 2008 թվականի համաշխարհային ճգնաժամի ժամանակների ռեկորդը

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի հիփոթեքային պարտքը հասել Է պատմական առավելագույնին՝ գերազանցելով 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակների ռեկորդը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Նյու Յորքի դաշնային պահուստային բանկի կողմից օգոստոսի 13-ին հրապարակված զեկույցում:

Նրա տվյալների համաձայն, 2019 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով, ԱՄՆ-ի հիփոթեքային պարտքը աճել Է 162 մլրդ դոլարով եւ կազմել 9,4 տրլն դոլար: Նախորդ առավելագույն ցուցանիշը գրանցվել Էր 2008 թվականին՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի նախաշեմին:

Ինչպես ընդգծվում Է զեկույցում, հիփոթեքային վարկերի պարտքերը կազմում են ներքին ամերիկյան պարտքի հիմնական մասը, որն այժմ հասնում Է 13,9 տրլն դոլարի: Բանկը նշում Է, որ 2019 թվականի երկրորդ եռամսյակում ԱՄՆ-ում ավելացել Է վարկային քարտերի եւ ավտովարկերի գծով պարտքն այն դեպքում, երբ կրթության վարկերի գծով պարտքը փոքր-ինչ կրճատվել Է:

Ավելի վաղ տնտեսագետները նշում Էին, որ 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի գլխավոր պատճառներից մեկը դարձել Էր ԱՄՆ-ում հիփոթեքային վարկերի շուկայի կրախը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]