Մերկելը նշել Է Ռուսաստանի հետ համագործակցության ընդլայնման պայմանը
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առանց Մինսկի համաձայնագրերի կատարման Ռուսաստանի հետ համագործակցության հնարավորությունները կլինեն «ոչ այնպիսին, ինչպիսին մենք կցանկանայինք դրանք տեսնել»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Մենք (Լիտվայի նախագահի հետ, որն այցով գտնվում Է ԳԴՀ-ում) խոսեցինք Ուկրաինայի մասին եւ կարծում ենք, որ Մինսկի համաձայնագրերը պետք Է հնարավորինս իրագործվեն: Մենք խոսեցինք Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին, եւ Մինսկի համաձայնագրերի իրագործման անհրաժեշտությունը կապված Է այն բանի հետ, որ (Ռուսաստանի հետ) կոոպերացիայի հնարավորությունները մինչ այժմ այնպիսին չեն, ինչպեսին մենք կցանկանայինք դրանք տեսնել»,- ասել Է Մերկելը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում