Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

Գիտնականները նշել են այն մթերքները, որոնք ծխողների մոտ նվազեցնում են քաղցկեղի առաջացման վտանգը


ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆլավոնոիդներով հարուստ մթերքների կանոնավոր գործածումը նվազեցնում Է քաղցկեղի եւ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը: Համապատասխան հետազոտությունը հրապարակված Է Nature հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գիտնականների խումբը վերլուծել Է 23 տարվա ընթացքում Դանիայի 56 հազար բնակիչների սննդաբաժինը: Հետազոտության սկզբում նրանց տարիքը կազմել Է 52-ից 60: Հետազոտության ընթացքում մահացել Է գիտափորձի 14083 մասնակից, նրանցից 4065-ը՝ սիրտ-անոթային, 6299-ն՝ ուռուցքաբանական հիվադնություններից: Ինչպես պարզվել Է, այն մասնակիցներն, ում սննդաբաժնում մշտապես (օրական առնվազն 500 մգ) եղել են ցիտրուսեղեն, հապալաս, խնձոր, կանաչ թեյ եւ ֆլավոնոիդներով հարուստ այլ մթերքներ, ապրել են ավելի երկար եւ իրենց զգացել են ավելի լավ:

Հետաքրքրական Է, որ այդ մթերքներն առավելագույն պաշտպանական ազդեցություն են ունեցել ծխող եւ ոգելից խմիչքները չարաշահող մարդկանց վրա: Սակայն գիտնականները նախազգուշացրել են, որ ֆլավոնոիդները սոսկ մեղմացնում, այլ ոչ թե վերացնում են այն ազդեցությունը, որն օրգանիզմին հասցնում են ծխախոտն ու ալկոհոլը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ