Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի պատժամիջոցներ. բացառիկ մեկնաբանություն հայկական ընկերությունից և Էկոնոմիկայի նախարարությունից

ԱՄՆ-ի պատժամիջոցներ. բացառիկ մեկնաբանություն հայկական ընկերությունից և 
Էկոնոմիկայի նախարարությունից

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ճշտումներ է կատարում ԱՄՆ-ի կողմից հայկական երկու ընկերության նկատմամբ սահմանափակումների կիրառման լուրի առնչությամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը: «ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան ճշտումներ է կատարում տվյալ տեղեկատվության առնչությամբ: Այլ տեղեկատվություն ի հայտ գալուն պես հանդես կգանք լրացուցիչ պարզաբանմամբ»,-նշեց Օհանյանը:

«Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Մհեր Մարկոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ փորձում են պարզել, թե ինչու են հայտնվել սահմանափակումների ենթարկված ընկերությունների ցուցակում, քանի որ 2009թ. Իրանի հետ չեն աշխատում: Մարկոսյանը նշեց, որ պատրաստվում է հրավիրել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ներկայացվել համապատասխան փաստաթղթերը, որպեսզի հասկանան՝ թե ինչու է նման բան տեղի ունեցել, գուցե սխալմունք է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ առևտրի նախարարությունը մի շարք ընկերություններ է ներառել իր «սև ցուցակում» աշխարհի ավելի քան տասը երկրից, այդ թվում՝ Հայաստանից: Պատժամիջոցային ցանկում երկու հայկական ընկերություն է ընդգրկվել՝ «Մարկել» ՓԲԸ-ն և Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը (ԵրԿՄԳՀԻ): «ԵրԿՄԳՀԻ-ն ապրանքներ է ստացել ԱՄՆ Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի «Առևտրային վերահսկողության ցուցակից» և վերաարտահանել առանց անհրաժեշտ արտոնագրերի: Անձը, որը հանդիսանում է ԵրԿՄԳՀԻ-ի գործադիր տնօրենն ու «Մարկել» ՓԲԸ-ի նախագահը, բիզնեսով է զբաղվում իրանական կազմակերպության հետ, որն ամերիկյան պատժամիջոցների տակ է»,- ասվում է ԱՄՆ Դաշնային գրանցամատյանի կայքում հրապարակված փաստաթղթում: ԱՄՆ առևտրի նախարարության պատժամիջոցային ցանկում են հայտնվել նաև ՌԴ Կալուգայի գիտահետազոտական ռադիոտեխնիկական ինստիտուտը և ևս 14 ընկերություն Վրաստանից, Բելգիայից, Միացյալ Թագավորությունից, Կանադայից, Չինաստանից, Հոնկոնգից, Մալայզիայից, Նիդերլանդներից, ԱՄԷ-ից: Ամերիկյան իշխանությունների կարծիքով՝ այդ ընկերությունների գործունեությունը հակասում է ԱՄՆ ազգային անվտանգությանն ու արտաքին քաղաքականության շահերին: Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում օգոստոսի 14-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]