Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թրամփը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելուց հետո մինչեւ 5 մլրդ դոլար Է կորցրել

Թրամփը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելուց հետո մինչեւ 5 մլրդ դոլար Է կորցրել

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ պետության ղեկավար ընտրվելուց հետո մինչեւ 5 միլիարդ դոլար Է կորցրել: Այդքան գումար Է նա գնահատել այն եկամուտները, որոնք, իր կարծիքով, բաց Է թողել՝ հրաժարվելով գործարարի կարիերայից, ինչպես նաեւ փաստաբանների ծախսերն իր դեմ հարուցված հայցերի պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դա (ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում լինելը), հնարավոր Է, ինձ արժենում Է երեքից մինչեւ հինգ միլիարդ դոլար,- մեջերում Է NBC հեռուստաալիքը Թրամփի հայտարարությունը:- Բայց ինձ համար միեւնույն Է, դա ինձ չի հուզում»: Իր խոսքում նա հերթական անգամ ընդգծել Է, որ մտադիր Է վերընտրման հասնել նախագահի պաշտոնում:

«Այն, որ ես նախագահ եմ, ինձ համար մի ամբողջ կարողություն արժի»,- ասել Է Թրամփը: Միացյալ Նահանգների նախագահը գանգատվել Է, որ ինքը շատ Է ծախսում փաստաբանների վրա, որովհետեւ իր ընդդիմախոսներն «ամեն օր» իր դեմ հայցեր են հարուցում դատարաններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]