Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Օգոստոս

Հնդկաստանում մոլեգնող հեղեղումներն առնվազն 225 մարդու կյանք են խլել. India Today


ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 225 մարդ Է զոհվել Հնդկաստանում մոլեգնող հեղեղումներից, որոնք առաջացել են հզոր մուսոնային տեղատարափների հետեւանքով: Ինչպես օգոստոսի 14-ին հայտնել Է India Today հանդեսի կայքը, վերջին օրերին հիմնականում տուժել են երկրի հարավային եւ արեւմտյան ափերը, տեղեկացնոմ Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ հաղորդվել Էր Հնդկաստանի այս շրջաններում հեղեղումների պատճառով 200 զոհվածի մասին: Հրատարակության տվյալներով՝ օգոստոսի 8-ից Քերալայի եւ Քառնատակայի հարավային նահանգներում զոհվել Է համապատասխանաբար 88 եւ 54 մարդ, իսկ Մահարաշտրայի եւ Հուջարաթի արեւմտյան նահանգներում՝ 49 եւ 31: Եվս երեք հոգի զոհվել են հարեւան տարածաշրջաններում: Օդերեւութաբանները հայտնում են, որ առաջիկա օրերին հորդառատ անձրեւները կշարունակվեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ