Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Օգոստոս

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին նախարարը դավաճանություն Է որակել առանց գործարքի Brexit-ը




ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առանց Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը չի համապատասխանի 2016 թվականի հանրաքվեի արդյունքին, քանի որ այդ սցենարը մեծամասնության ընտրությունը չԷ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իր հոդվածում գրել Է Միացյալ Թագավորության ֆինանսների նախկին նախարար Ֆիլիպ Համոնդը, որից օգոստոսի 14-ին քաղվածքներ Է հրապարակել The Times թերթը:
«Կոշտ գծի կողմնակիցները, հնարավոր Է, ամենից շատ են աղմկում, բայց նրանք ամենամեծաթիվ խումբը չեն: Այս երկրում մարդկանց մեծամասնությունը ցանկանում Է, որ սահուն եւ կազմակերպված դուրս գանք, որպեսզի դա չհանգեցնի աշխատատեղերի կորստի եւ կենսամակարդակի իջեցման՝ անկախ այն բանից՝ 2016 թվականին նրանք քվեարկել են մնալու կամ դուրս գալու օգտին: Գործարքի բացակայությունը դավաճանություն կդառնա 2016 թվականի հանրաքվեի արդյունքին: Դա չպետք Է տեղի ունենա»,-գրել Է նա:
Համոնդը քննադատության Է ենթարկել Դոմինիկ Քամինգսին, որը 2015-2016 թվականներին ղեկավարում Էր եվրասկեպտիկների Vote Leave քարոզչական հարթակը, իսկ այժմ դարձել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավոր խորհրդականը: Ֆինանսների նախկին նախարարի խոսքով՝ հենց Քամինգսն Է փորձում ամեն կերպ առաջ տանել առանց գործարքի Brexit-ի սցենարի իրագործումը՝ Բրյուսելից պահանջելով այն, ինչը նա կանխահայտորեն կմերժի:
Խոսքը վերաբերում Է Ջոնսոնի կառավարության պահանջին՝ Brexit-ի պայմանների վերաբերյալ ցանկացած համաձայնագրից բացառելու «բեքստոպին» (ԵՄ-ի մաքսային միության եւ միասնական եվրոպական շուկայի կազմում Հյուսիսային Իռլանդիայի գտնվելու ռեժիմը Brexit-ի անցումային շրջանի սկսվելուց հետո) վերաբերող կետը:
«ՈրեւԷ մեկի կողմից չընտրված մարդիկ, որոնք մանիպուլյացիաների են ենթարկում այս կառավարությանը, գիտեն, որ ԵՄ-ն չի կարող եւ չի համաձայնի այդ պահանջին: Ոչ միայն այն պատճառով, որ նրանք հաստատակամորեն կպաշտպանեն միասնական շուկան, այլեւ այն պատճառով, որ 27 պետությունների միավորման փխրունությունը նշանակում Է, որ նրանց կողմից համաձայնագրի վերանայմանը վերադառնալու ցանկացած փորձ կբերի նրանց միասնության կրախին: Նրանք չեն գնա նման ռիսկի, եւ Ուայթհոլի (փողոց Լոնդոնի կենտրոնում, որտեղ գտնվում են բրիտանական հանգուցային կառավարական հիմնարկությունները) խելացի մարդիկ դա գիտեն»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը



Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ