Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մնացականյանն անդրադարձավ ԱՄՆ կողմից Արցախին տրամադրվող օգնության կրճատման վերաբերյալ հարցին

Մնացականյանն անդրադարձավ ԱՄՆ կողմից Արցախին տրամադրվող օգնության 
կրճատման վերաբերյալ հարցին

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Արցախին տրամադրվող օգնության հարցը Հայաստանի և ԱՄՆ միջև երկխոսության օրակարգային հարցերից է:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող օգնության կրճատման վերաբերյալ հարցին:

«Սա յուրաքանչյուր տարի ընթացող բյուջեի արտաքին հատկացումների շուրջ վարվող բանակցությունների օրակարգ է: Սա նաև օրակարգ է մեր երկխոսության մեջ` Միացյալ Նահանգների հետ: Այդ առումով դեռ մենք ընթացքի մեջ ենք, աշխատում ենք այս հարցերի շուրջ: Սա շատ ակտիվ քննարկվող հարց է»,- ասաց Մնացականյանը:

ԱՄՆ կառավարությունը նախատեսում է կրճատել Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը: Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 89 կոնգրեսականներ 24 նահանգներից միացել են Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությանը` դեմ արտահայտվելով ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող օգնության կրճատմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]