1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Զոհրաբ Մնացականյանն անդրադարձավ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հաջորդ հանդիպմանը

Զոհրաբ Մնացականյանն անդրադարձավ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հաջորդ 
հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հաջորդ հանդիպման ժամկետներ չի նշում, բայց վստահեցնում է, որ այդպիսի հանդիպումները շարունակական են լինելու:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մնացականյանը հայտնեց օգոստոսի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

«Բավական առիթներ ունեցել ենք խոսելու բանակցային դինամիկայի մասին: Վերջին հանդիպումը կայացել է երկու ամիս առաջ: Դրանից առաջ կայացել էր ապրիլին, դրանից առաջ մարտին, դրանից առաջ հունվարին, և այս դինամիկան պահպանվում է: Նախատեսվում է սրա շարունակությունը, և մենք երբևէ այդ դինամիկայի առումով սպասեցնել չենք տվել, և մտադրություն չունենք փոխելու մեր մոտեցումը: Ինչ վերաբերում է ժամկետներին, նորից պետք է խնդրեմ ձեզ, որպեսզի մի փոքր համբերությամբ զինվեք, որովհետև ես սկզբունքային եմ համարում այն, որ հանդիպման մասին հայտարարվում է այն ժամանակ, երբ հանդիպման ժամն ու օրը համաձայնեցվում է համանախագահների և մյուս կողմի հետ: Բայց կարող եմ ձեզ վստահեցնել, որ այդ գործընթացը շարունակական է:

Արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, տեղի է ունեցել հունիսի 20-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]