Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանության Գեղարքունիքի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 22

Ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանության Գեղարքունիքի բաժնի 
ծառայողները բերման են ենթարկել 22

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա՝ Վարդենիսի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի և Սևանի բաժինների ծառայողներն օգոստոսի 11-ին իրականացրին ուժեղացված ծառայություն, որում  ներգրավված էին հարյուրավոր ոստիկաններ: Նպատակը՝ հանցագործությունների ու իրավախախտումների նախականխումը, կանխումն ու բացահայտումն էր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից, միջոցառումների արդյունքում կասկածանքով ոստիկանության բաժիններ բերման ենթարկվեցին 22 անձինք, որոնցից 9-ը տարբեր հանցագործությունների համար նախկինում դատապարտված:
Հայտնաբերվեցին նաև ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ կատարած վարորդներ: Որոշ խախտումների համար կազմվեցին արձանագրություններ, իսկ մի քանի մեքենա էլ տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք: 
Ուժեղացված ծառայությունները շարունակական են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]