Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱԳՆ-ն զերծ մնաց հայ ռազմագերու մասին մեկնաբանությունից` վկայակոչելով Արցախի ԱԳՆ հայտարարությունը

ԱԳՆ-ն զերծ մնաց հայ ռազմագերու մասին մեկնաբանությունից` վկայակոչելով Արցախի 
ԱԳՆ հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը զերծ մնաց Ադրբեջանի տարածքում գտնվող հայ ռազմագերի Արայիկ Ղազարյանի վերաբերյալ մեկնաբանություններից` վկայակոչելով այդ մասին Արցախի արտաքին գերատեսչության տարածած հայտարարությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս հարցին նախարարն անդրադարձավ օգոստոսի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Բավական զգայուն հարց է, և այդ առումով Արցախի ԱԳՆ-ի կողմից արվել է հայտարարություն, որում նշվում է, որ Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: Հաշվի առնելով հարցի զգայունությունը, դեռևս կսահմանափակվեմ այդ հայտարարության շրջանակում»,- ասաց Մնացականյանը:

Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել էր, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի։ «Հաստատում եմ, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի, սակայն հանգամանքները, նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները»,- գրել էր նա «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի իրավունքների երաշխավորման հարցով Մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոյի հետ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ չի տեսակցել Արայիկ Ղազարյանին, սակայն հարցն իրենց ուշադրության կենտրոնում է։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև Արայիկ Ղազարյանի ընտանիքի անդամների հետ։ Զինծառայողի իրավունքների երաշխավորման, այդ թվում՝ առողջական վիճակի հետ կապված հարցերով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կդիմի միջազգային համապատասխան կառույցներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]