Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աշոտ Ղուլյանը Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահի հետ քննարկել է կրթական ոլորտին առնչվող հարցեր

Աշոտ Ղուլյանը Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահի հետ քննարկել է 
կրթական ոլորտին առնչվող հարցեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 14-ին ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ Կարին Մարկիդեսին, ՀԱՀ փոխնախագահ Աշոտ Ղազարյանին և Արցախի ծրագրի ղեկավար Նոնա Պողոսյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է ՀԱՀ նորանշանակ նախագահին պաշտոնը ստանձնելու կապացությամբ և վստահություն հայտնել, որ համալսարանի և Արցախի իշխանությունների միջև նախորդ տարիներին ձևավորված համագործակցությունը շարունակաբար զարգանալու է:

Աշոտ Ղուլյանը ընդգծել է Արցախում կադրերի վերապատրաստման և կարողությունների զարգացման, արցախցի ուսանողներին ժամանակակից կրթական մոդելներին մասնակից դառնալու հնարավորությունների ընձեռնման ուղղությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից իրականացվող աշխատանքների կարևորությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կարին Մարկիդեսը նշել է, որ  հստակ պատկերացնում է, թե 21-րդ դարում համալսարանները ինչպիսի դերակատարություն պետք է ունենան հասարակության զարգացման գործում, և իր ջանքերը ներդնելու է Հայաստանում կրթության ոլորտի կատարելագործման հարցում ամերիկյան համալսարանի դերը ավելի ընդգծելու համար: Նա պատրաստակամություն է հայտնել՝ ընդլայնելու համալսարանի և Արցախի միջև առկա փոխգործակցությունը՝ ընդգրկելով նոր ուղղություններ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]