Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Օգոստոս

Նատալյա Օրեյրոն եւ Ռիտա Օրան Սոչիում ելույթ կունենան «Նոր ալիքում»

Նատալյա Օրեյրոն եւ Ռիտա Օրան Սոչիում ելույթ կունենան «Նոր ալիքում»

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհիներ Նատալյա Օրեյրոն եւ Ռիտա Օրան Սոչիում ելույթ կունենան «Նոր ալիքում»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է sochi.com. պորտալը: Աստղերը կդառնան երիտասարդ կատարողների երաժշտական մրցույթի հատուկ հյուրերը:

Օրեյրոն կերգի օգոստոսի 25-ին՝ Իգոր Կրուտոյի ստեղծագործական երեկոյի ժամանակ: Օրան իր հիթերը կկատարի օգոստոսի 29-ին՝ ստուգատեսի փակմանը: Ծրագրում նաեւ հայտարարված են ռուսաստանցի հայտնիները՝ Ֆիլիպ Կիրկորովը, Անի Լորակը, Լեոնիդ Ագուտինը, Սվետլանա Լոբոդան եւ ուրիշներ: Առաջին մրցութային օրը՝ օգոստոսի 26-ին, մասնակիցները կկատարեն Ալլա Պուգաչովայի երգերը, որի 70 տարին լրացել Է այս տարի: Միջոցառումն անցկացվելու Է օգոստոսի 24-ից մինչեւ 29-ը՝ Օլիմպիական ավանի New Wave Hall դահլիճում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ