Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Չորս երեխաների մայրը տասը տարի քաղցկեղի ախտանշանները խրոնիկական հոգնածություն Է համարել

Չորս երեխաների մայրը տասը տարի քաղցկեղի ախտանշանները խրոնիկական հոգնածություն Է համարել

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Միլթոն Քինս քաղաքի բնակչուհին տասը տարի համոզված Է եղել, որ տառապում Է խրոնիկական հոգնածությունից, որն առաջացել Է վաղ մայրանալուց, քանի դեռ կոմայի վիճակում չի հայտնվել հիանդանոցի մահճակալին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Sun-ը: «Դրանից մոտավորապես մեկ տարի առաջ, երբ ինձ մոտ նոպա եղավ, ես ասես դանդաղել Էի: Քաշ Էի հավաքում եւ անընդհատ ինձ թույլ զգում:

Այնքան հաճախ Էր գլուխս սաստիկ ցավում, որ ինձ թվում Էր, թե այդպես Է բոլոր մայրերի մոտ»,- պատմել Է նա: Իրադրությունը սրվել 2015 թվականին, երբ 32-ամյա Էմիլի Քորիգանն զգացել Է գլխացավերի հերթական նոպան, որոնք գերազացել են այն ամենն, ինչն ավելի վաղ նա զգացել Է: Նրա ամուսինը, տեսնելով կնոջ վիճակը, որոշում Է նրան ախտորոշման տանել հիվանդանոց, որտեղ կնոջ մոտ «նարնջի չափ ուռուցք» են հայտնաբերում: Երբ հիվանդանոց են եկել մնացած հարազատները, Էմելին արդեն մտցված Էր կոմայի վիճակի մեջ եւ պատրաստվում Էր 4,2 սմ x 4,5 սմ չափի նորագոյացության հեռացման վիրահատությանը: Դրանից հետո կինը տարել Է ճառագայթաբուժության ավելի քան 30 կուրս, ինչպես նաեւ եւս մեկ վիրաբուժական միջամտություն անցյալ տարվա հոկտեմբերին: Այժմ նա նաեւ քիմիաբուժության կուրս Է անցնում, նրա ամոսինը, ինչպես նաեւ չորս երեխաներն ամեն կերպ աջակցում են իրենց մայրիկին: Իսկ Էմելին ինքը որոշել Է հաղորդակից դարձնել իր պատմությանը, որպեսզի նախազգուշացնի մշտական գխացավերի վտանգի մասին, հաղորդել Է Life-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]