Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

Լեոնարդո դի Կապրիոն նշել Է իր կարիերայի ընթացքում խաղացած այն դերը, որի համար ինքն ամաչում Է


ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասաններ Լեոնարդո դի Կապրիոն եւ Թոբի Մագուայրը չեն ցանկանում, որ ամերիկացի հանդիսատեսները երբեւիցե մեծ Էկրանին դիտեն իրենց մասնակցությամբ «Սրճարան «Դոնս Փլամ» ֆիլմը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է New York Post-ը:

Նշվում Է, որ կինոնկարը, որն Էկրան Է բարձրացել 2000 թվականին, պատմում Է չորս երիտասարդների մասին, որոնք ամեն երեկո խորտկարանում հավաքվում են տարբեր աղջիկների ընկերակցությամբ:

Դի Կապրիոն ժապավենում խաղում Է կոպիտ եւ անքաղաքավարի տղայի՝ Դերեքի դերը, իսկ իր ռեպլիկաներում նա քննարկում Է ձեռնաշարժությունը եւ սպառնում շշով հարվածել կնոջ դեմքին: Ֆիլմը, որը նկարահանվել Է ընդամենը վեց օրվա ընթացքում, արգելվել Է ցուցադրել ԱՄՆ-ում եւ Կանադայում: Նախագծի պրոդյուսերներից մեկը՝ Դեյլ Ուիթլին, պարզաբանել Է, որ դի Կապրիոյի եւ Մագուայրի հերոսներն այնքան բնական են, որ լսարանը նայում Է նրանց եւ այդ հերոսներին ասոցացնում հենց արտիստների հետ: Ընդ որում՝ ցուցմունքներում, որոնք դատական գործընթացում ներկայացվել են 1998 թվականին, արտիստները պնդել են, թե չԷին սպասում, որ նմանօրինակ նախագիծը կվերածեն լիամետրաժ կինոյի:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ