1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պարսից ծոցի անվտանգությունն ապահովելու համար օտարերկրյա ուժեր հարկավոր չեն. Իրանի նախագահ

Պարսից ծոցի անվտանգությունն ապահովելու համար օտարերկրյա ուժեր հարկավոր չեն. Իրանի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարսից եւ Օմանի ծոցերում կոալիցիա ստեղծելու ԱՄՆ-ի մտադրության վերաբերյալ հայտարարությունները կարծեցյալ բնույթ են կրում եւ հազիվ թե իրագործվեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

«Կասկած չկա, որ եթե նույնիսկ կոալիցիայի ստեղծման վերաբերյալ հայտարարությունների մի մասg իրականացվի, դա չի նպաստի տարածաշրջանի անվտանգությանը»,-ասել Է Ռոուհանին կառավարության օգոստոսի 14-ի նիստում՝ միաժամանակ նշելով, որ հայտարարություններն արվում են ձեւի համար եւ գործնական չեն: Իրանի նախագահի խոսքով, որը հրապարակված Է նրա պաշտոնական կայքում, Պարսից ծոցի երկրներն իրենք կարող են ապահովել տարածաշրջանի անվտանգությունը եւ օտարերկրյա ուժերի ներկայության կարիքը չունեն: Ռոուհանին նաեւ նշել Է, որ ԱՄՆ-ը, ինչպես եւ մյուս ուժերը, ցանկանում են պառակտել տարածաշրջանը եւ ֆինանսապես «ամայացնել» տարածաշրջանի երկրները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]